Ճանաչողական այցով ՀՀ քննչական կոմիտեում հյուրընկալվել է Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։ Վերջինիս ընդունել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ի մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում երկու երկրների քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, իրավական ոլորտում փոխադարձ օգնությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։