Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    385
    392

  • EUR

    413,5
    427,5

  • RUB

    4,86
    5,21

Կարևոր իրադարձություններ

Ռուսական կողմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են

01 Մարտ, 2023 13:30
Ռուսական կողմի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր հանդիպել են

Լաչինի միջանցքով մեքենաների անխոչընդոտ անցումը վերականգնելու և միջանցքի նպատակային օգտագործման փաստը հաստատելու հարցն է քննարկվել այսօր Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի եռակողմ հանդիպմանը:

 Այս մասին «Արցախպրես» լրատվական գործակալությանը տեղեկացրել են Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։
 Կողմերը քննարկել են նաև էլեկտրամատակարարման և գազի անխափան մատակարարման հարցերը։
 
Բացի այդ, հանդիպման շրջանակներում քննարկվել է Դրմբոնի և Կաշենի հանքավայրերում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից շրջակա միջավայրի մոնիտորինգի հնարավորությունը։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության վերաբերյալ՝ լարվածության նվազեցման և տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ։
 
 

Լրահոս

Դիտել ավելին