Կարևոր իրադարձություններ

Սա ոստիկանության խայտառակությունն է. Մաքսիմ Սարգսյան

20 Հոկտեմբեր, 2015 13:57
Սա ոստիկանության խայտառակությունն է. Մաքսիմ Սարգսյան

ՀՀ գլխավոր դատախազությունը Բաղրամյան պողոտայում Ոչ թալանին նախաձեռնության և այլ ակտիվիստների դեմ հարուցված քրեական գործը վերաբացել է:

«Ոչ» թալանին նախաձեռնության անդամ Մասքիմ Սարգսյանը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ սա ուղղակի վախի մթնոլորտ ստեղծելու համար է արվում: Նախաձեռնությունն այս խնդրով չի հավաքվել ու չի քննարկել, որպեսզի հասկանա թե քանի՞ անձի դեմ է վերաբացել քրեական գործը:

«Բոլոր անձիք, ովքեր նախկինում բերման էին ենթարկվել, այդ պահի դրությամբ եղել էին վկաներ, սակայն կասկածյալներ չեն եղել, բայց բոլորս էլ գիտենք, որ այդ կարգավիճակը փոխելն իրենց համար վարկյանների հարց է: Մեծ հաշվով  մեզ չի էլ հետաքրքրում. ինչպես այդ գործը շինծու սարքել էին, փակել էին, նորից բացել են, նույն կերպ էլ նորից պետք է փակեն, որովհետև սա ոստիկանության խայտառակությունն է»:

Նախաձեռնության անդամներն այս հարցով պաշտպանական  քայլեր դեռևս չեն ձեռնարկել:

 Հիշեցնենք, որ հունիսի 23-ի  առավոտյան  Բաղրամյան պողոտայից  200-ից ավելի քաղաքացիներ բերման էին ենթարկվել ոստիկանություն, սակայն ժամեր անց հանցակազմի բացակայության պատճառով ակտիվիստներն ազատ էին արձակվել: 

 

Լրահոս

Դիտել ավելին