Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ի առաքելությունը Հայաստանում գործունեությունը կսկսի փետրվարի 20-ից

16 Փետրվար, 2023 12:00
ԵՄ-ի առաքելությունը Հայաստանում գործունեությունը կսկսի փետրվարի 20-ից

Հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելությունն իր գործունեությունը կսկսի երկուշաբթի՝ փետրվարի 20-ին:

Ինչպես հաղորդում է NTV պարբերականը, առաքելության կազմում ներգրավված կլինեն նաև գերմանացի ոստիկաններ։

Գերմանիայի Դաշնային կառավարությունն առաջարկում է նաև քաղաքացիական փորձագետների ուղարկել:

Ընդհանուր առմամբ, ըստ լրատվամիջոցի, ԵՄ առաքելության կազմում ընդգրկված կլինի մոտ 100 կին և տղամարդ:

Առաքելությունը կգլխավորի Գերմանիայի դաշնային ոստիկանության սպա:

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին