Կարևոր իրադարձություններ

Կանցկացվի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» միջազգային գիտաժողովը

20 Հոկտեմբեր, 2015 12:41
Կանցկացվի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» միջազգային գիտաժողովը

Հոկտեմբերի 25-26-ը Երևանում կանցկացվի «Վարչական շրջանի շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերում, վերահսկում և վերամշակում» խորագրով 3-րդ միջազգային գիտաժողովը։ Այն 2011 և 2013թթ. անցկացված միջոցառումների շարունակությունն է։ Գնահատելով գիտաժողովների հաջողությունը տեսական և գործնական ուղղություններով՝ որոշվել է կազմակերպել շարունակական, տեխնոլոգիական նոր ուղղվածության միջոցառումներ, որոնք աջակցում կամ պատասխանում են արդեն գոյություն ունեցող կամ հեռանկարային խնդիրների կամ կիրառությունների արդյունավետությանը: Նախորդ տարիներին գիտաժողովին մասնակցել են բազմաթիվ արտասահմանյան գիտնականներ մոտ 20 երկրից: Այս տարի մասամբ փոխվել է արտերկրի մասնակիցների աշխարհագրությունը՝ ներառելով գիտնական-հետազոտողների ասիական և աֆրիկյան երկրներից: Երևան են ժամանելու անվանի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Նորվեգիայից, Ռումինիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Հոլանդիայից, Հորդանանից, Իրանից, Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից, Սուդանից, Նեպալից և այլն: Գիտաժողովում կքննարկվեն մի շարք թեմաներ՝ տարածաշրջանային կարևոր խնդրի՝ շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերման, վերահսկման և վերամշակման վերաբերյալ: Կազմակերպչական կոմիտեի նախագահ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Թորոսյան կարևորում է գիտաժողովի թեման Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին: Նրա կարծիքով, շրջակա միջավայրի անթրոպոգեն աղտոտիչների հայտնաբերման, վերահսկման և վերամշակման խնդիրների քննարկումները կօժանդակեն մեր երկրում երկրաէկոլոգիական մոնիթորինգի և ռիսկերի կառավարմանը, տեխնոլոգիական մշակումներին` մարդկային կյանքը դարձնելով ավելի ապահով: Գիտական համաժողովի արդյունքում ակնկալվում է ունենալ հստակ ճարտարագիտական գործնական ծրագրեր: Գիտաժողովի ընթացքում քննարկված թեմաներն օգտակար կլինեն ինչպես ՀՀ բարձրագույն կրթական համալիրում սովորող ապագա բնապահպանների, քիմիկոսների, ճարտարագետների, այնպես էլ որորտում աշխատողների համար: Գիտաժողովը կազմակերպվում է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի ֆինանսավորմամբ: Աջակիցներն են՝ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիան, «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն, Հայաստանի երիտասարդական ու Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամները։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին