Առաջիկայում կարող է Մոսկվայում պաշտոնապես բացվել Սիրիայի քրդական ներկայացուցչություն, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Դրա հետ կապված՝ Անկարան հայտարարել է, որ եթե ռուսական իշխանությունները թույլ տան նման քայլ, ապա Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կվատանան:
Ներկայացուցչության բացման հարցը կքննարկվի հոկտեմբերի 20-ին ՌԴ ԱԳՆ-ում, ինչի համար Մոսկվա է ժամանել Սիրիայի ամենաազդեցիկ «Դեմոկրատական միություն» կուսակցությունը: Վերջինս հայտարարել է, որ ներկայացուցչության բացումը կնպաստի Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ուժեղացմանը: