Կարևոր իրադարձություններ

Ֆրանսահայերի խորհուրդը կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին

24 Սեպտեմբեր, 2022 11:29
Ֆրանսահայերի խորհուրդը կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զաեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության պատվավոր նախագահ Դանիել Քյուրքջյանին:

Այս մասին տեղեկացնում է հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի անվտանգային հարցերին, հայկական շահերի պաշտպանությանը, ֆրանսահայ համայնքին, հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

«Ֆրանսահայերի խորհուրդը հաստատակամորեն կանգնած է հայոց պետականության և հայկական շահերի պահպանության կողքին: Ֆրանսահայերի խորհուրդը մի շարք նախաձեռնություններ ունի, որոնք հատկապես առնչվում են Ֆրանսիայում հայկական կրթությանը, Հայաստանի հետ կապերի ամրապնդմանը, տնտեսական համագործակցությանը, ուղեղային կետրոնի ստեղծմանը և այլն»,-նշել է Դանիել Քյուրքջյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին