Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն հերքում է ՀՀ պետական սահմանը հատելու մասին լուրերը

22 Հուլիս, 2022 10:50
ԱԱԾ-ն հերքում է ՀՀ պետական սահմանը հատելու մասին լուրերը

Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը և ՀՀ ԱԱԾ-ն հերքել են երեկ տարածված տեղեկությունը, թե թուրք զինծառայողներն ապօրինաբար հատել են ՀՀ պետական սահմանը և անօրինական գործողություններ իրականացրել Արագածավանի բնակիչների նկատմամբ։

Հաղորդվում է, որ հայ-թուրքական պետական սահմանի պահպանության ծառայությունն իրականացվում է ամենօրյա ռեժիմով։

Հիշեցնենք, որ երեկ այս տեղեկությունը հերքել էր նաև Արագածոտնի մարզպետարանը՝ հայտնելով, որ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին