Կարևոր իրադարձություններ

Շիրակում կիրականացվեն ոռոգման համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ

07 Հուլիս, 2022 15:10
Շիրակում կիրականացվեն ոռոգման համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ
Շիրակի մարզի երեք միավորված համայնքներում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրերով կիրականացվեն ոռոգման համակարգի կառուցման-նորոգման աշխատանքներ։ Ծրագրերի ընդհանուր արժեքը 705.7 մլն դրամ է, գումարի 65 տոկոսը կհամաֆինանսավորի Կառավարությունը։ Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
 
Կառուցվող-նորոգվող ոռոգման համակարգի ընդհանուր երկարությունը կկազմի 14.3 կմ, իսկ ոռոգվող տարածքը՝ 1014 հա։ Ծրագրից օգտվելու է 2185 տնային տնտեսություն։
 
Ախուրյան համայնքում՝ Բասեն, Հովիտ, Երազգավորս և Բենիամին բնակավայրեր (890 հա),
Արթիկ համայնքում՝ Նոր կյանք և Սպանդարյան բնակավայրեր (65 հա),
Անի համայնքում՝ Շիրակավան բնակավայր (59 հա):
 

Լրահոս

Դիտել ավելին