Կարևոր իրադարձություններ

Դեռահաս ցանցահենը կոտրել է ԿՀՎ տնօրենի փոստը

19 Հոկտեմբեր, 2015 19:22
Դեռահաս ցանցահենը կոտրել է ԿՀՎ տնօրենի փոստը

Անանուն դեռահաս ցանցահենը New York Post պարբերականին պատմել է այն մասին, որ հասանելիություն է ստացել ԿՀՎ տնօրեն Ջոն Բրեննոնի անձնական փոստին։

Նրա խոսքով՝ փոստում հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, այդ թվում՝ Բրեննոնի աշխատանքի 47-էջանոց դիմումը, ինչպես նաև հետախուզության ավելի քան 10 բարձրաստիճան սպաների անձնական տվյալներ։

Բացի այդ, ինչպես պատմել է անանուն ցանցահենը, նամակներում պատմվել է հարցաքննության խիստ տեխնիկայի կիրառման մասին։

Ցանցահենն իրեն անվանել է Crackas With Attitude թիմի մասնակից։ Ցանցահենը ներկայացել է որպես ամերիկյան դպրոցներից մեկի աշակերտ։ FBI-ը ջանքեր է գործադրում նրան գտնելու համար։ Նա իր այդ քայլով վերաբերմունք է արտահայտել ԱՄՆ արտաքին քաղաքականության նկատմամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին