Կարևոր իրադարձություններ

Շվեյցարիայում հաղթանակեցին էմիգրացիայի և ԵՄ-ին անդամակցման ընդդիմադիրները

19 Հոկտեմբեր, 2015 18:25
Շվեյցարիայում հաղթանակեցին էմիգրացիայի և ԵՄ-ին անդամակցման ընդդիմադիրները

Շվեյցարիայում տեղի ունեցած համընդհանուր ընտրություններում հաղթեցին այն կուսակցությունները, որոնք դեմ են ԵՄ-ին անդամակցությանը և կողմ են էմիգրացիայի սահմանափակմանը: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:

Նախնական արդյունքներով՝ աջ պահպանողական շվեյցարական ազգային կուսակցությունը ստացել է ձայների 30 տոկոսը և կդառնա խորհրդարանի ամենախոշոր խմբակցությունը` ապահովելով 200-ից 65 տեղ: Սա վերջին հարյուրամյակի ընթացքում երկրում գրանցված ամենալավ արդյունքն է: 

Կուսակցության առաջնորդ Թոնի Բրուները իրենց հաղթանակը բացատրում է հետևյալ կերպ. «Ենթադրում եմ, որ շվեյցարացիների համար այս ընտրություններում գլխավորը էմիգրացիայի հարցն էր: Նրանք համաձայն չէին այլ կուսակցությունների, կառավարության և խորհրդարանի դիրքորոշմանը: Մենք գիտենք ինչպես ել գտնենք միգրացիոն ճգնաժամից, մինչդեռ մյուսները գործում են այնպես, կարծես թե ոչ մի խնդիր էլ չկա»:

 

Լրահոս

Դիտել ավելին