Կարևոր իրադարձություններ

«Ֆակտորի փրոդաքշն»-ը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպիչ. «Ժողովուրդ»

20 Մայիս, 2022 08:59
«Ֆակտորի փրոդաքշն»-ը` բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպիչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեւանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերով, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, «Ֆակտորի փրոդաքշն»-ն է զբաղվում: Թեեւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանն ու Ռուդիկ Տեր-Գալստյանն են, բայց ընկերության ստեղծման, ինչպես նաեւ այժմյան գործունեության մասով ակտիվ դերակատարում ունի Երեւանի նախկին փոխքաղաքապետ, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պորդյուսեր Տիգրան Վիրաբյանը:

Վիրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր լուրն այսպես մեկնաբանեց. «ՀՀ-ում 100-ավոր ընկերություններ տարբեր օրերի դրամաշնորհներ են շահում, ու, բնականաբար, որեւէ ընկերության հետ կապ չունեմ»: «Մեր տեղեկություններով՝ թեեւ փաստաթղթերում Ձեր ընկերների անուններն են գրանցված, Դուք ընկերության փաստացի հիմնադիրներից ու դերակատարներից եք»,- նկատեցինք մենք: «Ես տասնյակ ընկերներ ունեմ, որոնք տասնյակ ընկերություններ ունեն տարբեր ոլոտներում՝ սննդի, մշակութային սպասարկման եւ այլն: Այդ ընկերները տարբեր ոլորտներում մասնակցում են տարբեր «տենդերների»: Օրենքով արգելվա՞ծ է ընկեր ունենալ, որ կարող է որեւէ տեղ որեւէ տենդերի մասնակցել»,- նշեց նա:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին