Կարևոր իրադարձություններ

«Նաիրիտ»-ի վերագործարկման համար ճնշումներ կգործադրվեն

19 Հոկտեմբեր, 2015 17:11
«Նաիրիտ»-ի վերագործարկման համար ճնշումներ կգործադրվեն

Ամիսներ առաջ Ազգային ժողովում «Նաիրիտ» ՓԲԸ-ն վերաբերյալ հաղորդում ներկայացվեց,  որի ժամանակ խոսվեց գործարանի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ:

Հաղորդման ժամանակ հայտարարվեց, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԱԺ-ում  ընդլայնված լսումներ կլինեն գործարանի վերաբերալ: Ամիսը գրեթե վերջանում է, բայց գործարանի վերաբերյալ լսումներ դեռևս չկան, իսկ բարձրաստիճան պաշտոնյաները լռում են:

 «Իմ տվյալներով հոկտեմբերի վերջին օրերին այդ լսումները կսկվեն:

Բողոքի ակցիաները սկսվել են սեպտեմբերի կեսերից և ամեն հինգշաբթի՝ կառավարության նիստերի օրերին մենք այդտեղ ենք լինում: Մենք շարունակելու ենք ակցիաները, մինչև որևէ հստակություն մտցվի, ի վերջո ի՞նչ է լինելու գործարանի հետ»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Նաիրիտ գործարանի բողոքի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը:

Ըստ տեղեկությունների գործարանը ծրագիր է ներկայացնելու ԱԺ-ին, երբ լսումներն արդեն նշանակված կլինեն, նաիրտցիները կհավաքվեն ԱԺ-ի շենքի դիմաց, ասաց Հարությունյանը, հավելելով.«Այդպիսով ճնշումներ կգործադրենք Նաիրիտի վերագործարկման համար, որպեսզի դրական որոշում կայացվի:

Հարությունյանը վստահեցնում է, ներդրողներ կգտնվեն «Նաիրիտ» գործարանի համար, այն դեպքում, երբ նորմալ ծրագիր ներկայացվի, քանի որ այն շատ գրավիչ արտադրություն ունի և աշխարհում նմանատիպ 4 արտադրություն գոյություն ունի, և մեկն ունենալու համար ներդրողներ անպայման կգտնվեն»

Մեր դիտարկմանը, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ իշխանությունները գործարանի վերագործարկման վերաբերյալ հայտարարություններից խուսափում են Հարությունյանը պատասխանեց. «Որովհետև այնքան չարաշահումներ են տեղի ունեցել, որ ցանկացած վերագործարկման դեպքում այդ ամենը պետք է հարթվի, պետք  է դա բացահայտվի, որ գործարանը մաքուր հանձնվի ներդրողներին, իսկ այդ անել չեն ցանկանում: Ենթադրում եմ, որ դա է պատճառը, որ գործարանի վերագործարկումն այդքան ձգձգվում է»: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին