«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն սպրիլի 30-ից կվերսկսի աշխատանքը, հայտնում է ԿԳՄՍ նախարարություն «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։
«Սիրելի հայրենակիցներ, զբոսաշրջիկներ, եկեք Ամբերդ՝ ճանաչեք մեր մշակութային ժառանգությունը։ Հայաստանի ինքնատիպ համալիր հուշարձանի՝ Ամբերդ ամրոցի, Վահրամաշեն կաթողիկե եկեղեցու, բաղնիքի, դղյակ-միջնաբերդի, գաղտնուղիների, մատուռի, բնակելի շինությունների և այլ ենթահուշարձանների մասին հետաքրքիր տեղեկությունները Ձեզ կտեղափոխեն միջնադարյան Հայաստան»: