Եգիպտոսի 27 նահանգներից 14-ում հոկտեմբերի 19-ին վերսկսվել է քվեարկությունը խորհրդարանական ընտրությունների երկրորդ՝ եզրափակիչ օրը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Երկրի իշխանությունների հաղորդմամբ՝ նախօրեին ընտրություններն անցկացվել են նորմալ ռեժիմով՝ առանց լուրջ պատահարների:
Դիտորդները երկուշաբթի ընտրողների մեծ հոսք են սպասում: Դրա հետ կապված՝ հայտարարվել է աշխատանքային օրվա կրճատման մասին, որ նրանք, ովքեր դեռ չեն հասցրել քվեարել, կարողանան մասնակցել ընտրությանը: Ընտրությունների առաջին օրը բավական ցածր ակտիվություն է գրանցվել:
Միաժամանակ արտասահմանում, որտեղ ևս եգիպտացիների համար քվեարկություն է կազմակերպվել, արդեն արդյունքներն են ամփոփում: