Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Ըստ AA-ի՝ Մերկելին իր նստավայրում ընդունել է նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Հանդիպման առաջին իսկ պահին Մերկելը Դավութօղլուին հարցրել է. «Աթաթուրքն այստե՞ղ է մահացել»:
«Աթաթուրքը, այո, Դոլմաբահչե պալատում է մահացել, սակայն այս սենյակը պալատի մյուս հատվածում է: Մենք այս վայրն օգտագործում ենք Ձեզ նման կարևոր հյուրեր ընդունելու համար»,- պատասխանել է Դավութօղլուն:
Մերկել-Դավութօղլու հանդիպումը տևել է 15 րոպե, սակայն չի նշվում, թե ինչի մասին են նրանք զրուցել: