Կարևոր իրադարձություններ

Երեք օր համապետական գործադուլ և բոյկոտ. որոնք պետք է լինեն ընդդիմադիրների հետագա քայլերը

07 Հոկտեմբեր, 2015 21:00
Երեք օր համապետական գործադուլ և բոյկոտ. որոնք պետք է լինեն ընդդիմադիրների հետագա քայլերը

Ինչպես արդեն հայտնել էինք, օրերսր ԱԺ-ն ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու որոշումը:

Shabat.am-ը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքվել է, թե որո՞նք պետք է լինեն ընդդիմադիրների և առհասարակ պայքարող հասարակության հետագա քայլերը:

«Ցանկալի է, որ ընդդիմադիր դաշտի միասնություն տեղի ունենա: Դա առաջին և կարևոր պայմաններից է: Հաջորդը՝ յուրաքանչյուր մարդ ՀՀ-ում կարող է ինքը առաջնորդել մեր այս համակարգային փոփոխությունները: Սա ոչ թե միայն «ոչ» է, այլ մենք փոփոխությունների պահանջով ենք ներկայանում: Ոչ թե ուղղակի ասում ենք «ոչ» այսպիսի օրենսդրական փոփոխություններին: Մենք համակարգային փոփոխությունների պահանջով ենք ներկայանում և նոր կառավարության ձևավորման և նաև նոր, արտահերթ ընտրությունների միջոցով ԱԺ-ի և նախագահի ընտրությունների պահանջով»,-ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նրա կարծիքով, այդ ծրագրի շուրջ պետք է միասնություն ցուցաբերեն բոլոր ընդդիմադիր քաղաքական և հանրային միավորները. «Եվ դրանից բացի պետք է սպոնտան բոլորը, ովքեր մտահոգ են, ամեն մեկն իր պատկերացումով նախաձեռնի իր գյուղում, իր բակում, իր ավանում, իր քաղաքում, իր համայնքում դիմադրության օջախներ: Մենք, ի վերջո, կարող ենք ցույց տալ դիմադրություն: Դիմադրությունը պետք է լինի անհնազանդության ձևով: Մենք կարող ենք անցկացնել օրինակ երեք օր համապետական գործադուլ, երեք օր համապետական բոյկոտ: Երեք օր առևտրի կետերից մենք կարող ենք գնել մեզ համար ապրանքներ՝ սննդամթերք և բոյկոտել: Այսինքն երեք օր մենք պարալիզացնում ենք առևտրաշրջանառությունը, աշխատանքները: Երեք օր մնում ենք փողոցներում հերթափոխով, բայց ձեռքներս բռնած ցույց ենա տալիս, որ մենք դեմ ենք այս ամենին»:

Ըստ Փոստանջյանի, հասունանում է նաև այն պահը, որ մենք դառնում ենք քաղաքական ազգ:

«Հենց այնպես չէ, որ մենք պետք է հասկանանք, որ քաղաքական իրավունքներից օգտվելուց, լիարժեք այդ իրավունքները յուրացնելուց, իրացնելուց մենք նոր կարող ենք ունենալ այլ իրավունքներ: Եթե դու քո քաղաքական իրավունքները չեն օգտագործում, չես իրացնում, ապա դրա պատճառով է այսօրվա այս քրեաօլիգարխիկ համակարգը ձևավորվել: Իրենք են այդ քո իրավունքը իրացրել և յուրացնում են»,-նկատեց Փոսանջյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին