Shamshyan.com–ի տեղեկություններով՝ նախօրեին մարմնի տարբեր մասերում սուր կտրող ծակող առարկայից ստացած վնասվածքներով ՃՈ աշխատակիցները ծառայողական ավտոմեքենայով Հրազդանի հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, հիվանդանոցից հայտնել են, որ այդ տղամարդը Հրազդան քաղաքի Երևանյան խճուղի փողոցի բնակիչ Արթուր Մկրտչյանն է, ով գտնվում է ծանր կայուն վիճակում:
Կայքի տեղեկություններով ՃՈ աշխատակիցները Հրազդան քաղաքի Սպանդարյան փողոցում Կոնվերս բանկի դիմաց ծառայություն կատարելիս են եղել, երբ ГАЗ 3110 մակնիշի 22 LS 038 համարանիշի ավտոմեքենայի միջից դուրս է եկել վիրավոր Ա. Մկրտչյանը և օգնություն խնդրել քաղաքացիներից:
Այդ պահին վաշտի հրամանատարը իր տեսուչների հետ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են վիրավոր քաղաքացուն, ում գիտակցությունը դեռ տեղն է եղել, ով ասել է, որ 3110-ի մեջ մի քանի անգամ իրեն դանակահարել են:
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վաշտի հրամանատարի հանձնարարականով ավագ տեսուչը ռադիոկապով կապնվում է դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանին, վերջինս էլ տեսուչներ Տիգրան Նաջարյանի և Ավետիք Մարդոյանի հետ կարողանում են գտնել ԳԱԶ 31-ը, ինչի շնորհիվ էլ 31-ի մեջ գտնվող Հրազդան քաղաքի միկրոշրջան թաղամասի 14 շենքի բնակիչ 50-ամյա Սամվել Եդիգարյանը և Հրազդան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի 23 շենքի բնակիչ 51-ամյա Մեսրոպ Հակոբյանը ավտոմեքենայով տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժին:
Լրատվամիջոցի տեղեկություններով վիրավոր Ա. Մկրտչյանը ստացել է թիկունքի մասում 4 հարված, 1 հարված էլ կրծքավանդակի մասում:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում