Կարևոր իրադարձություններ

Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա, թե ինչն է գրավել Լին Թրեյսիին արձակուրդն անցկացնել Սյունիքում (տեսանյութ, լուսանկարներ)

07 Օգոստոս, 2021 14:00
Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա, թե ինչն է գրավել Լին Թրեյսիին արձակուրդն անցկացնել Սյունիքում (տեսանյութ, լուսանկարներ)

USAID Armenia-ի Ֆեյսբուքի էջում լուսանկարներ են հրապարակվել Լին Թրեյսիի սյունիքյան հանգստից:

 

«Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա թե ինչը գրավեց դեսպան Թրեյսիին այս շաբաթ իր արձակուրդն անցկացնել Սյունիքի մարզում:

 
Դեսպանը Սյունիքի լեռներում քայլարշավի մասնակցեց տեղացիների հետ, որոնք գիշերը խարույկի շուրջ տիկին Թրեյսիին պատմեցին Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի մասին:
 
Սյունիքը հիանալի վայր է հուշեր հավաքելու և ընտանիքի ու ընկերների հետ արժեքավոր ժամանակ անցկացնելու համար։ Որքան շատ եք այցելում Սյունիք, այնքան ավելի շատ բան եք բացահայտում այս հրաշալի մարզի և տեղացիների մասին»,- ասված է USAID Armenia-ի գրառման մեջ:
 

 

Լրահոս

Դիտել ավելին