Ամերիկյան «Նյու Յորք Սիթիի» իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան կարող է տեղափոխվել իտալական «Ֆիորենտինա»,- այդ մասին տեղեկացնում է «Sport Mediaset»-ը։
33-ամյա ֆուտբոլիստը հայտարարել է, որ մտադիր է վերադառնալ Եվրոպա։ Իտալական ակումբը պատրաստ է նրան առաջարկել շահավետ պայմանագիր։ Կողմերի միջեւ բանակցությունները պետք է մեկնարկեն առաջիկա օրերին։
ՄԼՍ-ում անցկացրած 29 խաղում Վիլյան խփել է 17 գոլ։