Կարևոր իրադարձություններ

ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը կոչ է արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

17 Մայիս, 2021 14:24
Հեղինակ՝ Հայկ Կոնջորյան
ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավարը կոչ է արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը

Պատգամավոր Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում  է կատարել․ 

«Քիչ առաջ նամակներով դիմեցի ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահին, ղեկավար կազմին և պատգամավորներին՝ կոչ անելով մեծացնել Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումը՝ անհապաղ դուրս բերելու ադրբեջանցի զինվորներին ՀՀ ինքնիշխան տարածքից և հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումները մեծացնելը կարևոր գործիք է՝ հարցի շուտափույթ կարգավորման համար»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին