Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի արտգործնախարարին տեղեկացրել է Ադրբեջանի կատարած սահմանային ոտնձգության մասին

13 Մայիս, 2021 15:40
ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի արտգործնախարարին տեղեկացրել է Ադրբեջանի կատարած սահմանային ոտնձգության մասին

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ:

Կողմերը շարունակել են նախորդ ամիս Երեւանում սկսած երկխոսությունը երկկողմ հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի խնդրի, Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Արարատ Միրզոյանն արտգործնախարարին տեղեկացրել է նախօրեին Ադրբեջանի կողմից կատարված սահմանային ոտնձգության վերաբերյալ, ինչին ի պատասխան Լանդսբերգիսը խոր անհանգստություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ եւ վստահեցրել, որ Եվրամիությունը գործուն քայլեր կձեռնարկի այս կապակցությամբ: 

 

Լրահոս

Դիտել ավելին