Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական աղբյուրներով տարածվող լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել հայ զինվորի ուղղությամբ, կեղծ է․ ՊՆ

03 Մայիս, 2021 15:03
Ադրբեջանական աղբյուրներով տարածվող լուրը, թե հայկական զինուժը կրակ է բացել հայ զինվորի ուղղությամբ, կեղծ է․ ՊՆ

Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն է տարածել, թե Հայաստան-Ադրբեջան սահմանին հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից։ Ըստ տեղեկության այդ զինվորը փորձել է սահմանն անցնել ու հանձնվել ադրբեջանական կողմին։

Հակառակորդ երկրի լրատվականները նշում են, որ միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի սահմանի հատվածում ՝ ադրբեջանական Ջաֆարլի գյուղի և հայկական Վազաշեն գյուղի ուղղությամբ:
 
«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ տեղեկությունը բացարձակ սուտ է։  «Հիմարություն է, նման դեպք չի գրանցվել։ Այս տեղեկությունը ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական կեղծիքներից է»,-նշեցին ՊՆ-ից:

 

Լրահոս

Դիտել ավելին