Կարևոր իրադարձություններ

Պատրաստ ենք նոր պատասխան միջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, եթե էսկալացիան շարունակվի. Լավրով

25 Ապրիլ, 2021 19:17
Պատրաստ ենք նոր պատասխան միջոցներ սահմանել ԱՄՆ-ի դեմ, եթե էսկալացիան շարունակվի. Լավրով

Ռուսաստանը պատրաստ է նոր պատասխան միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ, եթե վերջինս շարունակի ընթանալ էսկալացիայի ուղով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ТАСС գործակալությանունը:

«Ամեն ինչ ասված է ամերիկացիների վերջին ոչ բարեկամական քայլերին մեր արձագանքի մեջ։ Մենք հայտարարել ենք բոլոր միջոցների մասին, որոնք ընդունել ենք և դեռ պատրաստ ենք ընդունել, եթե շարունակվի էսկալացիան», - ասել է Լավրովը։

Լավրովը միևնույն ժամանակ նշել է, որ Մոսկվան դրական է արձագանքել Վաշինգտոնի առաջարկին Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպման վերաբերյալ և այժմ ուսումնասիրում է այդ հավանականությունը: 

 

Լրահոս

Դիտել ավելին