Ապրիլի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Աշտարակի խճուղում բախվել են Ջերմուկ քաղաքի բնակիչ՝ 43-ամյա Սևադա Առաքելյանի վարած Mazda մակնիշի և Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Դոմինիկա Իոաննիսյանի վարած Ford մակնիշի և 22-մյա Վահրամ Ավդալյանի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Աննա Հովհաննիսյանն ու Կոտայքի մարզի բնակիչ՝ 18-ամյա Աշոտ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Իոաննիսյանը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի քույրն է։