Կարևոր իրադարձություններ

Որոշ սյունեցիներ հրաժարվել են գալ և Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ. «Հրապարակ»

20 Ապրիլ, 2021 08:56
Որոշ սյունեցիներ հրաժարվել են գալ և Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ էր այցելել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետի եւ ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, ապա մեդալներ հանձնել մի շարք սյունեցի երկրապահների՝ հայրենիքին մատուցած ծառայության համար վերջին պատերազմին մասնակցելու կապակցությամբ։

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով է պարգեւատրվել նաեւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, որի՝ 44-օրյա պատերազմին մասնակցելու վերաբերյալ կասկածներ կան։

Մեզ ասացին, որ պատերազմին մասնակցած որոշ սյունեցիներ, որոնք ներկայացված են եղել պարգեւի, հրաժարվել են գալ եւ Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ՝ դրանով իրենց վերաբերմունքն արտահայտելով «Արցախը հանձնած» իշխանություններին։ Մեր տեղեկությունը հաստատեցին Սյունիքից, այդ թվում՝ մեդալից հրաժարված անձանցից մեկը՝ խնդրելով անունը չհրապարակել։ Ասաց, որ իր պես մի քանի հոգի էլ կան, որ հրաժարվել են մեդալներից՝ չեն ներկայացել հանդիպմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին