Կարևոր իրադարձություններ

Դանակահարությունը բացահայտվեց դեպքից մեկ ժամ անց (տեսանյութ)

18 Փետրվար, 2021 16:35
Դանակահարությունը բացահայտվեց դեպքից մեկ ժամ անց (տեսանյութ)

Փետրվարի 15-ին, ժամը 11.45-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում ստացվեց, որ «ազդրի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գանձակ գյուղի բնակիչ, 18-ամյա մի տղա: Հիվանդանոցում նա հայտնել էր, որ իրեն դանակահարել է անհայտ անձը:
Գավառի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ նույն օրը, առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցի գետնանցումում ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 19-ամյա մի երիտասարդ: Ահազանգից մեկ ժամ չանցած՝ Միդեյի դար կոչվող տարածքից նա բերման ենթարկվեց Գավառի բաժին:


Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և վերցվել է: Նշանակվել է փորձաքննություն:
Վեճի շարժառիթն ու դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին