Սլովենիայի բանակային ստորաբաժանումները կօգնեն ոստիկաններին Խորվաթիայի հետ սահմանում փախստականների հոսքը վերահսկելու համար, հայտնում է BBC-ն: Այդ մասին շաբաթ օրն ազգային անվտանգության հարցով արտակարգ ժողովից հետո հայտարարել է Սլովենիայի վարչապետ Միրո Ցերարը:
Նրա խոսքերով՝ կառավարությունը որոշել է բանակը ներգրավել ոստիկաններին օգնելու համար:
Շաբաթ օրը վաղ առավոտից հարյուրավոր ներգաղթյալներ սկսել են Սլովենիա ժամանել Խորվաթիայի սահմանով, այն բանից հետո, երբ Հունգարիան նախորդ երեկոյան փակել է իր սահմանը Խորվաթիայի հետ:
Առավոտյան մոտ 600 մարդ ավտոբուսներով տեղափոխվել է Սլովենիայի հետ երկու սահմանային անցակետ: Ըստ փախստականների գործով ՄԱԿ-ի գործակալության` բոլոր փախստականներին գրանցում են և հասցնում մինչև Ավստրիայի սահման: