ԱՄՆ-ը նախատեսում է իրականացնել Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի ծովային բաղադրիչ տարրի գործնական փորձարկումը սեպտեմբերի վերջին: Այս մասին հաղորդում է Rosbalt-ը` վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերին:
Ըստ տեղեկության` փորձարկումներին կմասնակցեն ամերիկյան 4 էսմինեցներ` ՀՀՊ Aegis համակարգով:
Զորավարժություններին կմասնակցեն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Նիդեռլանդները, Նորվեգիան և Ֆրանսիան:
Նշվում է, որ զորավարժությունների նպատակը դաշնակիցների միջև գործողությունների կոորդինացում ձեռք բերելն է: