Կարևոր իրադարձություններ

Արի Զաքարյան. «Միայն կաղերը չմոտեցան`Անաստասիային ցավակցելու»

29 Հունվար, 2016 16:31
Արի Զաքարյան. «Միայն կաղերը չմոտեցան`Անաստասիային ցավակցելու»

Բրատիսլավայում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնության` կանանս մենասհաքի կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ, 16-ամյա Անաստասիա Գալուստյանտ միայն 48.93 միավոր վաստակեց` զբաղեցնելով 16-րդ տեղը: Առջևում դեռ ազատ ծրագիրն է, որում Անաստասիան որոշակիորեն կարող է բարելավել իր դիրքերը: Սակայն փաստը մնում է փաստ, որ մրցավարները նրա ելույթը գնահատեցին էապես ավելի ցածր, քան գեղասահորդուհին ցուցադրեց: Այդ մասին նշեցին թե մեկնաբանները, թե մասնագետները:

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի փոխնախագահ, օլիմպիական չեմպիոններ Եվգենի Պլյուշչենկոյի ու Ադելինա Սոտնիկովայի գործակալ Արի Զաքարյանը ռուսական TEAM RUSSIA-2014 պորտալին տված հարցազրույցում նշել է, որ մրցավարները պարզապես կոտրում էին հեռանկարային մարզուհուն:

«Դա Գալուստյանի լավագույն սահքն էր այս մրցաշրջանում: Վարշավայում կայացած չելլենջերի ընթացքում` իր վատագույն կատարմամբ Անաստասիան գրեթե 10 բալ ավելին ստացավ, քան այստեղ` զիջելով միայն Ելիզավետա Տուլտամիշևային:

Մրցավարները բոլոր 4 ցատկերում թերպտտեցում գրանցեցին: Որտե՞ղ նրանք դա տեսան: Կարճ ծրագրի ավարտից հետո միայն կաղերը չմոտեցան` Անաստասիային ցավակցելու համար: Զանգահարեց Պյոտր Չերնիշևը, ցավակցեց: Նա նույնպես չհասկացավ, թե ինչով էր պայմանավորված մրցավարների նման արձագանքը: Հայաստանում գեղասահքի զարգացման համար հնարավորություններն այնքան էլ շատ չեն, ու առանց ռուս ընկերների օգնության մենք պարզապես չէինք կարղանա ոտքի վրա մնալ: Սակայն եթե այսպես` հիմնովին ջարդեն հեռանկարային գեղասահորդուհուն, ապա նա պարզապես կավարտի կարիերան` դեռ նորմալ չսկսած:

Անաստասիան իր կարճ ծրագիրը «Անաստասիա» մուլտֆիլմի երաժշտության ներքո է կատարում: Ծրագիրն առավելագույնս բարդեցված է` եռակի լուտց-եռակի տուլուպ կասկադով, եռակի ֆլիպով ու պարտադիր կրկնակի աքսելով: Ելույթից հետո գեղասահորդուհուն հոտնկայս էին ողջունում, իսկ գնահատականներին դահլիճը սուլոցներով արձագանքեց:

Այժմ Անաստասիային ցակացած ցատկում թերպտտեցում են դնելու: Ավելի լավ, քան կարճ ծրագրում էր, նա չի կատարելու»,-ասել է Արի Զաքարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին