Կարևոր իրադարձություններ

Բենիտեսը հայտնել է, որ չի վիրավորել Անչելոտիին

17 Հոկտեմբեր, 2015 13:47
Բենիտեսը հայտնել է, որ չի վիրավորել Անչելոտիին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է այն տեղեկությունը, թե ակումբի ֆուտբոլիստները եւ ղեկավարությունը դժգոհ են իր որոշ հայտարարություններից։ Մասնավորապես, խոսքը նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի մարտավարության վերաբերյալ է։

 
«Խոսքերս ֆուտբոլի մասին մեկնաբանություն էր։ Հիանալի կազմ ունենք, եւ բոլորը գիտեն, որ մեր նպատակը խնդիրներ լուծելն է։ Չենք կարող վերահսկել նրանց, ովքեր կեղծում են մեր խոսքերը։ Երկրպագուները ցանկանում եմ միայն իմանալ այն, ինչ կատարվում է թիմի հետ»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
 

Լրահոս

Դիտել ավելին