Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանը չեղարկել է իր բոլոր նախագծերը Լամար Օդոմի հետ կատարված ողբերգության պատճառով (լուսանկարներ)

17 Հոկտեմբեր, 2015 12:56
Քիմ Քարդաշյանը չեղարկել է իր բոլոր նախագծերը Լամար Օդոմի հետ կատարված ողբերգության պատճառով (լուսանկարներ)

Քիմ Քարդաշյանը որոշել է  չեղարկել առաջիկա իր բոլոր նախագծերն ու աջակցել քրոջը՝ լինելով նրա և նախկին ամուսնու՝ բասկետբոլիստ Լամար Օդոմի կողքինԼ Հիշեցնենք, որ հայտնի բասկետբոլիստին անգիտակից վիճակում գտել են Լաս-Վեգասից ոչ հեռու՝ հասարակաց տներից մեկում:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Օդոմն ընդունել է մեծ քանակությամբ վիագրա և կոկաին: Այժմ մարզիկի վիճակը ծայրահեղ ծանր է, Լամարը կոմայի մեջ է:

Ստեղծված իրավիճակում Քարդաշյաները որոշել են որոշ ժամանակով դադարեցնել իրենց կայքերի հետ աշխատանքը՝ Օդոմին ավելի շատ ուշադրություն դարձնելու համար: Քիմը չեղյալ է համարել նաև այսօր նախատեսված երեկույթը երեխայի ծննդի պատվին՝ baby shower-ը: 

 

 

 

Քիմի բացակայությամբ փոքրիկ Նորթին խնամում է նրա մորաքույրը՝ Քորթնի Քարդաշյանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին