Հոկտեմբերի 17-ին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն՝ մասնակցելու միության ստեղծման 17 ամյակին նվիրված միջոցառմանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ` բանակի հրամանատարը ներկաների ուղեկցությամբ շրջայց է կատարել թանգարանում, հետաքրքրվել միության կողմից իրականացվող գործունեությամբ և վստահեցրել, որ բանակը այսուհետ ևս շարունակելու է իր աջակցությունը անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների հարազատներին: