Կարևոր իրադարձություններ

Սպանություն Երեւանում. Նախկին ոստիկան, հայտնի փաստաբանի եղբորորդին կասկածվում է աներոջը սպանելու մեջ

19 Մարտ, 2020 09:40
Սպանություն Երեւանում. Նախկին ոստիկան, հայտնի փաստաբանի եղբորորդին կասկածվում է աներոջը սպանելու մեջ

Երեւանում, մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք:

Իսկ նշված հարկում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, եւ կրակոցի արդյունքում վնասվել է նաեւ տան դուռը:

Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը, հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ: Վերջիններս հոգեբանական օգնություն են ցուցաբերել սպանվածի տան անդամներին, այդ թվում անչափահաս երեխաներին:

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւանի բնակիչ, 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին: Վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում (6-րդ գլխավոր վարչություն), եւ նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. Օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, որոնք հրաժարվեցին տեսախցիկի առջեւ խոսել, ասում էին, որ սպանություն կատարողը սպանվածի փեսան է:

 

Լրահոս

Դիտել ավելին