Կարևոր իրադարձություններ

Սիրիայի կառավարությունը պատրաստ է բանակցությունների «արժանի ընդդիմության հետ». ԱԳՆ

16 Հոկտեմբեր, 2015 23:11
Սիրիայի կառավարությունը պատրաստ է բանակցությունների «արժանի ընդդիմության հետ». ԱԳՆ

Սիրիայի կառավարությունը պատրաստ է անհապաղ սկսել հակամարտության քաղաքական կարգավորումը և բանակցությունների մեջ մտնել «արժանավայել ազգային ընդդիմության հետ»: Այս մասին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը, գրում է TASS-ը:

«Մենք պատրաստ ենք անհապաղ բանակցությունների սեղանի շուրջ նստել արժանի ազգային ընդդիմության դեմ, բայց ոչ արտաքին ուժերի հետ կապ ունեցող ընդդիմության հետ: Մենք պատրաստ ենք մասնակցել 4 խմբի աշխատանքներում հակամարտությունից դուրս գալու ելքի համար, որը ստեղծված է ՄԱԿ-ի` Սիրիայի հարցով գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրայի առաջարկությամբ»,- ասել է նա:

Նա հավելել է, որ քաղաքական լուծման հիմնական տարրերն արդեն հասկանալի են, և «մեր հակառակորդները պետք է գիտակցեն, որ Սիրիան ոչ մի դեպքում չի զիջի իր ինքնիշխանությունն ու անկախությունը»:

 

Լրահոս

Դիտել ավելին