Կարևոր իրադարձություններ

ՀԷՑ-ի նոր տնօրենը ընկերության երկարամյա աշխատակիցն է

16 Հոկտեմբեր, 2015 20:27
ՀԷՑ-ի նոր տնօրենը ընկերության երկարամյա աշխատակիցն է

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն նշանակված Կարեն Սերյոժայի Հարությունյանը ընկերության երկարամյա աշխատակից է. համակարգում աշխատում է 1996-ից, իսկ 2002-2012 թթ. Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում զբաղեցրել է ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի տեղակալի, գլխավոր հաշվապահ պաշտոնը:

Այս մասին տեղեկանում ենք ՀԷՑ պաշտոնական կայքից, ուր արդեն տեղադրվել է ընկերության նոր ղեկավարի կենսագրականը:

2012-2014 թթ. աշխատել է «Շիրակի ջրմուղկոյուղում» որպես ֆինանսական տնօրեն, 2014-2015 թթ. համագործակցել Տաջիկստանի և Ուզբեկստանի էներգետիկ ընկերությունների հետ, 2014-2015 թթ. աշխատել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում՝ որպես ֆինանսական տնօրեն:

Ծնվել է 1968 թ. օգոստոսի 18-ին: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

 

Լրահոս

Դիտել ավելին