Կարևոր իրադարձություններ

Լեդի Գագայի ընկերը պատմել է, որ առաջին համբույրից հետո ապտակ է ստացել

16 Հոկտեմբեր, 2015 20:22
Լեդի Գագայի ընկերը պատմել է, որ առաջին համբույրից հետո ապտակ է ստացել

7days.ru-ի փոխանցմամբ՝ Լեդի Գագայի ընկեր, դերասան Թեյլոր Կինին ոչ վաղ անցյալում խոստովանել է, որ բավական անհարթ է անցել սկանդալային երգչուհու հետ իր առաջին համբույրը։ Կինին ընդգծել է, որ Լեդի Գագան ընդհանրապես չի կասկածել, որ համբուրելու է իրեն և իր համբույրին պատասխանել է ծանրակշիռ ապտակով։

Դրա հետ մեկտեղ Կինին խոստովանել է, որ երբ երկրորդ անգամ է կրկնել այդ փորձը, Գագան այլևս չի հարվածել։ Կինին ու Գագան առաջին անգամ հանդիպել են ավելի քան 4 տարի առաջ, երբ Լեդի Գագան նրան հրավիրել է մասնակցել իր երգերից մեկի տեսահոլովակի նկարահանմանը, որում նա խաղում էր ջրահարսի դեր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին