Կարևոր իրադարձություններ

Սյունիքի մարզի Շաղատ գյուղում մոտ 700 հակ անասնակեր է այրվել

24 Դեկտեմբեր, 2019 20:14
Սյունիքի մարզի Շաղատ գյուղում մոտ 700 հակ անասնակեր է այրվել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը դեկտեմբերի 24-ին, ժամը 12:21-ին ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Շաղատ գյուղի 4-րդ փողոցի սկզբնամասում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: 

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 15:03-ին: Այրվել է մոտ 700 հակ անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին