Կարևոր իրադարձություններ

Ո՞վ է ՀԷՑ-ի նոր գլխավոր տնօրենը

16 Հոկտեմբեր, 2015 14:13
Ո՞վ է ՀԷՑ-ի նոր գլխավոր տնօրենը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը փոխվել է:

Այս մասին Shabat.am-ին փոխանցեցին ՀԷՑ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նատալյա Սարջանյանը խոսքով, կադրային այլ նոր փոփոխություններ դեռևս չեն սպասվում: 

«Եվգենի Բիբինը ազատվել է աշխատանքից: Նրա փոխարեն նշանակվել է Կարեն Հարությունյանը»,-հայտնեցին մեզ:

Եվգենի Բիբինը ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր 2011թ.-ից:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խումբը և «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը պայմանագիր են ստորագրել՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկ ակտիվների առքուվաճառքի վերաբերյալ։

Նշենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, ՀԷՑ-ի պաշտոնական կայքում, հանդես է եկել հայտարարությամբ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ձեռքբերման կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետության բնակչությանն աջակցելու նպատակով որոշում եմ ընդունել իմ անձնական միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության հետ հավասարության սկզբունքով փոխհատուցել 2015թ. օգոստոսի 1-ից բարձրացված սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին