Ղազախստանի Բուրաբայ քաղաքում մեկնարկել է ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է ntv.ru-ն:
ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի բացմանը համատեղ լուսանկարվել են որպես հուշ: Նիստի օրակարգը ընդգրկուն է՝ ներառում 17 հարց, այդ թվում՝ երկրների փոխգործակցությունը իրավապահ և ռազմական ոլորտներում:
Սպասվում է, որ Վլադիմիր Պուտինը, որը ևս մասնակցում է գագաթնաժողովին, իր գործընկերներին կտեղեկացնի Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի գործողության ընթացքի մասին: Հաղորդվում է նաև, որ պետությունների ղեկավարները մի քանի հայտարարություն կընդունեն, այդ թվում՝ միջազգային ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: