Երեկ կառավարությունը հաստատել է այն կարգը, որով այսուհետ պիտի վարձատրվեն ՀՀ զինված ուժերում հոգևոր ծառայություն իրականացնող Հայ առաքելական եկեղեցու սպասավորները։ Ամսական վարձատրության չափը կլինի 150-300 հազար դրամի սահմաններում, ընդ որում, այդ գումարները կվճարի Պաշտպանության նախարարությունը՝ իր միջոցների հաշվին։
«ՉԻ» - Փաստորեն Հայ առաքելական եկեղեցին չի վճարում իր այն սպասավորներին, ովքեր իրենց հոգևոր ծառայությունն իրականացնում են բանակում՝ զինվորների և սպաների համար։ Ու ճիշտ էլ անում է. նրանցից «քյար չկա»։ Այ, եկեղեցիներում ծառայություն իրականացնողներն՝ ուրիշ բան. պսակադրությունից, կնունքից-բանից ահագին փող են աշխատում ու մի մասն էլ բաժին հանում Սարբ Էջմիածնին, այնպես որ՝ նրանց պետք է լավ նայել։ Իսկ բանակի հոգևորականներին թող բանակը վճարի։ Ինչո՞ւ պիտի Մայր Աթոռը ձրի բան անի բանակի համար։ Համ էլ ինչո՞ւ պիտի բոլորը բանակի փողերից օգտվեն, եկեղեցին չօգտվի։ Անարդար է:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։