Կարևոր իրադարձություններ

Որքա՞ն պարգևավճար է ստացել Արյունաբանական կենտրոնի տնօրենը

21 Փետրվար, 2019 09:47
Որքա՞ն պարգևավճար է ստացել Արյունաբանական կենտրոնի տնօրենը

Ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և պետական մի շարք այլ կառույցների միլիոնների հասնող պարգևավճարների թեման բազում քննադատությունների արժանացավ։ Հասարակությունը զայրացած էր, որ աղքատության բարձր մակարադակ ունեցող Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն ու քաղծառայողները կարող են մեկ միլիոն և ավելի գումար ստանալ։  

Արյունաբանական կենտրոնի մեր աղբյուրների պնդմամբ նորանշանակ տնօրեն Սամվել Դանիելյանը 2018 թ. դեկտեմբեր ամսին ստացել է շուրջ 5,5 մլն ՀՀ դրամ աշխատավարձ: Փաստորեն բուժհաստատության միջոցները մահացու հիվանդություններով տառապող մանուկների եվ մեծահասակների կյանքը փրկելու փոխարեն ուղղվել են ոմանց գրպանները:

Զարհուրելի է տնօրենի նման վարքագիծը , այն պարագայում, երբ 5,5 մլն դրամով գուցե հնարավոր կլիներ փրկել եվս մեկ մարդկային կյանք , օրինակ ոսկրածուծի փոխպատվաստում իրականացնելով կամ ուղղել այդ միջոցները առավել որակյալ դեղամիջոցներ ձեռք բերելուն:

Հիշեցնենք, որ վերոհիշյալ պարոնը ըստ տարածված լուրերի հանդիսանում է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի (նշանակվել է վերջինիս կողմից) եվ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանավորյալը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին