Կարևոր իրադարձություններ

Չինաստանի կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել շտապ օգնության 200 մեքենա

26 Սեպտեմբեր, 2018 13:52
Չինաստանի կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել շտապ օգնության 200 մեքենա

Երեւանի քաղաքապետարանի առողջապահական բաժնի ղեկավար Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Չինաստանի կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել շտապ օգնության 200 մեքենա:

«Նվիրաբերվել է նաև շտապ օգնության ռեանիմոբիլներ, շտապ օգնության գծային մեքենաներ, որոնցից 49-ն այսօր ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ին: Արդյունքում՝ Երեւան քաղաքը 35-ի բրիգադի փոխարեն կսպասարկեն շտապօգնության 42 բրիգադ:

Բաբինյանը նշել է, որ շտապ օգնության մեքենաները հագեցած են արդի պահանջներին համապատասխանող բժշկական սարքավորումներով եւ պարագաներով, ինչն էլ, իհարկե, կնպաստի մատուցվող բժշկական ծառայությունների որակի էլ ավելի բարձրացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին