Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    551
    559

  • RUB

    7,3
    7,55

Կարևոր իրադարձություններ

«Դատարանները անտեր են, բայց ոչ անկախ: Նաև դրա համար են պետք արտահերթ ընտրություններ»

25 Սեպտեմբեր, 2018 15:42
«Դատարանները անտեր են, բայց ոչ անկախ: Նաև դրա համար են պետք արտահերթ ընտրություններ»

 Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը  ներկայացրել է վեց հիմնավորում նոր խորհրդարանական ընտրությունների համար.

 « Արագ ու ճիշտ զարգացման մեր միակ շանսը Ազգային Ժողովի նոր ընտրություններն են:

Ընդ որում՝ որքան շուտ, այնքան լավ, քանի որ.
1. Ընտրությունները դարձյալ կանցնեն բացառիկ ազատ ու արդար, քանի որ ներկայումս գործադիր իշխանությունը չունի ընտրությունները կեղծելու ոչ կարիքը, ոչ էլ ցանկությունը:
2. Դատական համակարգը անտեր է, բայց ոչ անկախ: Ծայրաստիճան կոռումպացված տասնյակ դատավորներ դեռ պաշտոնավարում են, իսկ խորհրդարանի անառողջ վիճակը թույլ չի տալիս ԲԴԽ-ի և այլ իրավական մեխանիզմների միջոցով մաքրել այլանդակված ու ախոռացած դատարանները: 
3. Անորոշությունից ծանր վիճակում հայտնված ու պարալիզացված տնտեսությունը շանս կստանա աշխուժանալու: Գործադիր իշխանության տարվող աշխատանքը միայն այդ պարագայում կբերի մարդկանց համար շոշափելի եկամուտներ:
4. Իրավաքաղաքական ներկայիս աբսուրդ վիճակը կվերանա: Երբ կառավարությունը ղեկավարում է մի ուժ, իսկ խորհրդարանում մեծածասնություն են հակոտնյա ուժերը, պետական կառավարումը դառնում է ահավոր անարդյունավետ:
5. Ներկայիս իշխանությունը կարիք ունի նոր ու առողջ ընդդիմության: Խորհրդարանական արտահերթ ընտրությունների հրատապությունը նաև այդ նպատակի համար է:
6. Ի վերջո ժողովուրդը վերջնականապես կազատվի սրտնխառնոց առաջացնող նախկին բազմաթիվ դեմքերից և հնարավորություն կունենա շատ հստակ պահանջներ դնել իր ներկայիս կառավարիչների առաջ:

Ահա միայն վեց ակնհայտ պատճառ, թե ինչու է ժողովրդի համար վնասակար ներկայիս Ազգային ժողովի գործունեության ամեն մի լրացուցիչ օրը: Այս պատճառներն ու հիմքերը կարելի է դեռ շատ երկար շարունակել…»

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին