Կարևոր իրադարձություններ

Sotheby`s-ում աճուրդի են դրվում Էնդի Ուորհոլի և Այ Վեյվեյի գործերը

15 Հոկտեմբեր, 2015 18:22
Sotheby`s-ում աճուրդի են դրվում Էնդի Ուորհոլի և Այ Վեյվեյի գործերը

Էնդի Ուորհոլի և չինացի այլախոհ նկարիչ Այ Վեյվեյի աշխատանքները խոստանում են դառնալ Լոնդոնի Sotheby`s-ում այսօրվա երեկոյան աճուրդի թոփ լոտերը՝ «Ժամանակակից արվեստ» անվանակարգում: Այս մասին RIA Novosti-ին հայտնել են աճուրդի տանը:

Էնդի Ուորհոլն աճուրդին ներկայացված է մի քանի գործերով: Դրանցից մեկն է «Ջեքի»-ն, որը նա նկարել է Ջոն Քենեդիի սպանությունից հետո: Գործը նվիրված է նրա այրուն՝ Ժակլին Քենեդիին: Նկարի մեկնարկային գինը 400-600 հազար ֆունտ ստերլինգ է: Եվս մեկ նկար նվիրված է դերասանուհի Ջուդի Գարլենդին՝ 750 հազարից 1 մլն ֆունտ ստերլինգ մեկնարկային գնով: Նկարչի Լենինի դիմանկարը գնահատվում է 2.5-3 մլն ֆունտ ստերլինգ:

Այ Վեյվեյի Grapes գործն իրենից ներկայացնում է փայտե աթոռակներով միմյանց միացած կոմպոզիցիա: Այն գնահատվում է 350-450 հազար ֆունտ ստերլինգ:

 

Լրահոս

Դիտել ավելին