Կարևոր իրադարձություններ

Երևանում անցկացվել է խաղաղապահական գործողություններին մարտահրավերների ամենամյա համաժողովը

15 Հոկտեմբեր, 2015 16:47
Երևանում անցկացվել է խաղաղապահական գործողություններին մարտահրավերների ամենամյա համաժողովը

Պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կերպափոխվող ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի նորակառույց մասնաշենքում ս.թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցավ «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» գործընկեր պետությունների Կոմիտեի նիստը: Կոմիտեի նիստը նախորդեց հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկած «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» տարեկան համաժողովին: Ֆորումը խաղաղապահության ոլորտում ամենահեղինակավոր միջազգային կազմակերպություններից է, որին անդամակցում են քսաներկու պետություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները: Ֆորումի Կոմիտեն միջազգային համագործակցության մարմին է, որը կարևոր դեր է խաղացել ՄԱԿ-ի խաղաղապահության գործող ռազմավարության մշակման գործում: Այն ֆորումի միջազգային ղեկավար մարմինն է, որոշում է Ֆորումի գործունեության հիմնական ուղղությունները: Կոմիտեի աշխատանքների համակարգումն իրականացնում է միջազգային քարտուղարությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Շվեդիայում:

Կոմիտեում պետությունները ներկայացված են մեկ կամ մի քանի գերատեսչություններով, ինչպես նաև ոչ պետական կազմակերպություններով: Հայաստանի Հանրապետությունը Ֆորումի անդամ է դարձել 2014 թվականին և ներկայացված է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտով: Երևանում կայացած Կոմիտեի նիստին մասնակցեցին ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Ինդոնեզիայից, Կանադայից, Հայաստանից, Հնդկաստանից, Հորդանանից, Ճապոնիայից, Մեծ Բրիտանիայից, Նորվեգիայից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանի Դաշնությունից և Ֆրանսիա յից:

Նիստի սկզբում Կոմիտեի անդամները շնորհակալություն հայտնեցին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտին, մասնավորապես՝ ինստիտուտի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանին` Ֆորումի տարեկան համաժողովը և Կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով անցկացնելու համար:

Խաղաղապահական գործողությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության ձեռք բերած զգալի փորձի, ինչպես նաև 2014 թ. հուլիսին ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի, ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՀԱՊԿ-ի Միացյալ շտաբի կողմից կազմակերպված «ՄԱԿ-ի սկզբունքների և ստանդարտների հիման վրա ազգային և տարածաշրջանային խաղաղարարական ներուժերի ինտեգրումը խաղաղ օպերացիաների համընդհանուր համակարգում» թեմայով միջազգային ռազմավարական քաղաքական ֆորումի հաջող անցկացման հաշվառմամբ` «Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումը» որոշում ընդունեց 2015 թ. տարեկան համաժողովն անցկացնել Հայաստանում:

Համաժողովի անցկացումը հատկապես կարևորվում է վերջին շրջանում միջազգային հարաբերություններում նկատվող լարվածության և տարբեր տարածաշրջաններում, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում բռնության աճի պայմաններում: Տվյալ համաժողովի Հայաստանում անցկացման կարևորությունը շեշտել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը 2015 թ. սեպտեմբերի 29-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման ժամանակ: Հայաստանի Հանրապետությունը ակտիվորեն մասնակցում է ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահական գործողություններին:

Այս համաժողովը դարձավ խաղաղապահության հիմնախնդիրներին նվիրված առաջին միջազգային փորձագիտական քննարկումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի և ՄԱԿ-ի խաղաղապահությանը նվիրված գագաթնաժողովի անցկացումից հետո: Համաժողովը քննարկեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Խաղաղարարության հարցերով բարձր մակարդակի անկախ փորձագիտական խմբի զեկույցում բերված առաջարկությունների իրականացման ուղիները:

«Խաղաղապահական գործողություններին մարտահրավերների միջազգային ֆորումի» «Հաստատութենաշինություն և կարողությունների զարգացում հանուն խաղաղության. ՄԱԿ-ի Փորձագիտական խմբի առաջարկությունների ազդեցությունը ապագա առաքելությունների վրա» վերնագրով ամենամյա համաժողովն անցկացվեց հոկտեմբերի 5-6-ը: Համաժողովին մասնակցում են 21 պետությունների թվով 100 ներկայացուցիչներ: Միջազգային ամենամյա համաժողովի ժամանակ ողջույնի ուղերձներով հանդես եկան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խաղաղապահական օպերացիաների հարցերով օգնական Էդմոնդ Մուլեն:

Ֆորումի կարևորությունը և Համընդհանուր Խաղաղության հաստատմանն ուղղված խղաղապահության բոլոր խնդիրները ընդգրկող առաջատար փորձագետների գաղափարների փոխհամաձայնեցման գործում դրա ազդեցությունը հաշվի առնելով` գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը իր ելույթում առաջարկեց Ֆորումը վերանվանել «Խաղաղապահական օպերացիաներին ուղղված մարտահրավերների գծով համաշխարհային ֆորումի» և գործընկեր պետությունների Կոմիտեին քննարկել տվյալ առաջարկությունը և հաջորդ նիստին որոշում ընդունել:

 

Լրահոս

Դիտել ավելին