Կարևոր իրադարձություններ

ՔԿՀ-ներում հղի, կերակրող մայր, անչափահաս դատապարտյալներին հատկացվող սննդի չափաբաժիններում փոփոխություններ մտցվեց

15 Հոկտեմբեր, 2015 12:35
ՔԿՀ-ներում հղի, կերակրող մայր, անչափահաս դատապարտյալներին հատկացվող սննդի չափաբաժիններում փոփոխություններ մտցվեց

Կառավարության այսօրվա նիստում գործադիրի կողմից հաստատվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի օրական միջին չափաբաժինները, հանդերձանքի չափաբաժինները և դրանց շահագործման ժամկետները, ինչպես նաև անկողնային ու հիգիենիկ պարագաների չափաբաժիններն ու դրանց շահագործման ժամկետները։


«Կարգավորում ենք ոչ միայն հիվանդ, այլ նաև հղի, կերակրող մայր, անչափահաս դատապարտյալներին հատկացվող սննդի չափաբաժինները, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածին համահունչ, որը սահմանում է, որ դատապարտյալն իրավունք ունի քրեակատարողական հիմնարկներում բնակվել իր՝ մինչև 3 տարեկան երեխայի հետ, այդ 3 տարեկան երեխայի խնամքի անհրաժեշտ, սննդի պարագաների չափաբաժինները, ինչպես նաև կոշկեղեն, փափուկ գույք և այլն»,- ասաց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին