Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով նախօրեին ժամանել է Ղազախստան, բանակցություններ կանցկացնի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Ինչպես հայտնել է ռուս առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը, երկու առաջնորդների հանդիպումը տեղի կունենա պատվիրակությունների հանդիպմանը ընդառաջ:
Ուշակովը չի բացառել, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն իրավիճակը Ուկրաինայում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անցած շաբաթ Ղազախաստանում էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն,գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հիշեցնենք, որ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։