Կալիֆորնիայի Գլենդել քաղաքում ոստիկանությունը ձերբակալել էր Armenian Power ավազակային խմբի երկու անդամների, որոնք ազգությամբ հայեր էին, երկու եղբայրներ՝ Հակոբ և Բերգ Նահապետյանները: Նրանք մեղադրվում էին զենք, թմրանյութեր և քիմիական նյութեր պահելու մեջ: Նրանցից Բերգ Նահապետյանն արդեն ազառ է արձակվել գրավի դիմաց, իսկ Հակոբ Նահապետյանն ազատազրկված է:
Armenian Power-ը հանցախումբ է, որը գործում է ԱՄՆ-ի տարածքում, այն զբաղվում է թմրանյութերի ձեռքբերմամբ և տեղափոխմամբ, գողություններով, մարդկանց շորթելով և առևանգելով,
Ըստ տեղեկությունների այն 200-ից ավելի անդամներ ունի, ԱՄՆ-ի դատախազության տվյալներով մի քանի հարյուրավոր ավազակային հարձակումները տեղի են ունենում հենց այս խմբի անդամների շնորհիվ:
Ավազակային այս խմբում կան նաև իսպանալեզու անդամներ, նրանք սովորաբար հագնում են դասական հագուստ, սպիտակ մայկաներ, կրում են մազերի համար նախատեսված ցանցեր, մուգ կապույտ գլխարկներ, շատերը դաջվածքներով և զենքերով են:
1997թ.-ի տվյալներով նրանք տասնյակ սպանություններ էին իրականացնել:
Բերգ և Հակոբ Նահապետյանները
Armenian Power խմբի անդամները