Մեծ Բրիտանիայի Հինքլի քաղաքի բնակչուհին, ում հասակը 81 սմ է, ամուսնացել է իր 185 սմ հասակ ունեցող սիրեցյալի հետ: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը:
Ի ծնե անկատար օստեոգենեզով տառապող Ամանդա Ֆայֆը և նրա ամուսինը` Սթիվենը, միասին են ապրել 2009-ից ի վեր` մինչև հարաբերությունները պաշտոնականացնելը: Նրանց որդին այժմ 6 տարեկան է:
Ամանդան ասել է, որ իրենք հայտնվում են շատերի ուշադրության կենտրոնում,սակայն դրան նշանակություն չեն տալիս:
Երիտասարդ ամուսինն ասել է, որ գոհ է ընտանեկան կյանքից` բոլոր դրսևորումներով: